Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ չի ավարտում իր կարիերան Խորվաթիայի հավաքականում:
«Մենք ոսկե մեդալ էինք ուզում և մոտ էինք այդ ամենին: Մենք կարող ենք հպարտանալ մեր խաղով և տուն վերադառնալ որպես հաղթող։
Հավաքականի մակարդակով հաջողությունն ինձ համար շատ կարևոր է, ես երջանիկ եմ: Մեր թիմը զգալիորեն աճել է, և հիմա մեր հաղթանակները քսան տարին մեկ անգամ պատահող հրաշք չեն։ Հիմա ես չեմ կարող մեր թիմին ընկալել որպես սև նժույգ. մենք ուժ ենք, որի հետ պետք է հաշվի նստել:
Մեր թիմի ապագան պայծառ է։ Որոշ խաղացողներ առաջին անգամ էին եկել խոշոր մրցաշարի և անմիջապես մեդալներ նվաճեցին: Ինձնից 12 տարի պահանջվեց, ես անցա աշխարհում ամեն ինչի միջով։ Նրանք պետք է գնահատեն ձեռք բերածը։
Այո, միգուցե սա իմ վերջին խաղն է Աշխարհի գավաթի խաղարկությունում, բայց ես հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ես կշարունակեմ խաղալ Խորվաթիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայում։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին Marca-ն: