Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի խոսքերին` հարավամերիկյան ֆուտբոլի մակարդակի մասին։
Ավելի վաղ ֆրանսիացին ասել էր, որ «Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այլ կերպ է զարգանում, քան Եվրոպայում»։
«Նա լավ չի հասկանում ֆուտբոլից և երբեք չի խաղացել Հարավային Ամերիկայում: Եթե դուք նման փորձ չունեք, չպետք է այդպես մեկնաբանեք։
Բայց, ոչինչ: Նրանք գիտեն, որ մենք համաշխարհային մակարդակի թիմ ենք, և հարգում են մեզ դրա համար»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ԱԱ 2022-ի եզրափակիչում՝ դեկտեմբերի 18-ին, Արգենտինայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հետ։