Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ամփոփել է 2022 թվականի Աշխարհի առաջնության Մարոկկոյի հետ հանդիպումը (2:1).
«Սա բրոնզ է՝ ոսկե փայլով։
Շատ դժվար հանդիպում էր, բայց մենք մեդալներ նվաճեցինք ողջ խորվաթ ժողովրդի համար, բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են մեզ։ Երկու մրցաշարերում մենք երկու մեդալ ենք վերցրել։
Նման ներկայացում մեզնից քչերն էին սպասում։ Պատիվ եմ տալիս տղաներին քրտնաջան աշխատանքի և արդյունավետ խաղի համար։ Նման մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելը գերազանց է։
Մենք գիտեինք, որ Մարոկկոն դժվարություններ ուներ պաշտպանությունում: Զիեշն էլ չկարողացավ արդյունավետ խաղալ Պերիշիչի դեմ, իսկ Օրսիչը խուճապ առաջացրեց նրանց պաշտպանության համար»,- մեջբերում է Դալիչին Index-ը։