Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կատարում կայացավ Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որում Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Մարոկկոյին և նվաճեց բրոնզե մեդալներ։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթական թիմի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
Պաշտպանն այս հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ, երբ 5-րդ րոպեին կարողացավ գլխի հարվածով արդյունավետ եզրափակել Իվան Պերիշիչի փոխանցումը։
Յոշկո Գվարդիոլը մասնակցել է մրցաշարի բոլոր յոթ հանդիպումներին, որոնցում երբեք չի փոխարինվել։ Մարոկկոյի հավաքականի դարպասը խփած գոլը պաշտպանի միակ արդյունավետ գործողությունն էր այս մրցաշարում։