Կատարում ընթացող Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մարոկկոյին:
Խորվաթիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Աշխարհի գավաթի մեդալակիր․ Ռուսաստանում կայացած 2018 թվականի մրցաշարում Զլատկո Դալիչի սաները դուրս եկան եզրափակիչ։ Նրանք նվաճել էին նաև 1998 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։
Աշխարհի վերջին 11 առաջնություններում եվրոպական թիմերը գրավել են երրորդ տեղը, ոչ Եվրոպայի ներկայացուցիչ վերջին բրոնզե մեդալակիրը Բրազիլիան էր 1978 թվականին։
Խորվաթիան Աշխարհի վերջին երկու առաջնություններում 14 խաղերից միայն երկուսում է պարտվել (6 հաղթանակ և 6 ոչ-ոքի), 2018-ի եզրափակչում պարտվել է Ֆրանսիային (2:4), իսկ այս ԱԱ-ի կիսաեզրափակչում՝ Արգենտինային (0:3):