Ֆրանսիայի հավաքականի պաշտպաններ Ռաֆայել Վարանը և Իբրահիմա Կոնատեն վարակից ապաքինվելուց հետո վերադարձել են թիմ, հայտնում է L’Equipe-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ բաց են թողել մարզումը ԱԱ-2022-ի եզրափակiչից առաջ։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի հավաքականն արդեն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի կանխի հիվանդության տարածումը։ Հյուրանոցի բոլոր աշխատակիցները, որտեղ ապրում է թիմը, պարտավոր են դիմակներ կրել, իսկ հյուրանոցի և ճաշարանների միջանցքներում կիրառել ախտահանող միջոցներ։
Ավելի վաղ այդ հիվանդությամբ վարակվել էին պաշտպան Դայոտ Ուպամեկանոն և կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։
ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Արգենտինայի հետ։ Խաղի մեկնարկը՝ 19։00։