Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիսվել է ԱԱ-2022-ի Ֆրանսիա-Արգենտինա եզրափակիչ հանդիպման իր սպասելիքներով։
47-ամյա մարզիչը կցանկանար, որ ֆրանսիացիները չեմպիոն դառնան։
«Մբապեն նոր Պելեն է: Կցանկանայի, որ նա հաղթեր 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հուսով եմ, որ նրա վրա շատ ճնշում չի գործադրվի:
Դա կլինի հավասարակշռված եզրափակիչ: Արգենտինան վստահություն է ձեռք բերել, ունի Մեսսի, ով լավագույնն է։ Ֆրանսիան լավ է պաշտպանվում, համաձայն է խաղալ առանց գնդակի և ունի շատ արագ խաղացողներ։ Կարծում եմ՝ շանսերը 50/50 են։
Ֆրանսիան կարող է պատմական դուբլ գրանցել։. Պետք է միայն նայել, թե ինչ են նրանք արել վերջին 20 տարում, որպեսզի հասկանաս, որ նրանք լավագույնն են աշխարհում։ Ես նույնպես հպարտ եմ դրանով, քանի որ ծնվել եմ Ֆրանսիայում և ֆրանսիական դպրոցն եմ անցել։ Նրանց շատ են քննադատում, բայց նրանց խաղացողները լավագույնն են աշխարհում, ինչպես նաև ազգային հավաքականը»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում El Diario-ն։
Ռեգրագին ծնվել է Փարիզից 28 կմ հեռավորության վրա գտնվող Կորբեյ-Էսոն քաղաքում։