«Սևիլիայի» հարձակվող Ալեխանդրո Գոմեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա արգենտինացին պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իսպանական ակումբից։
Գոմեսի պայմանագիրը «Սևիլիայի» հետ հաշվարկված է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։