Արգենտինական La Capital թերթը հրապարակել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ արված հարցազրույցը, որը լույս է տեսել 2000 թվականին։ Այն ժամանակ ֆուտբոլիստը 13 տարեկան էր։ Հարցազրույցը բլից ձևաչափով է։
-Ապագայի պոտենցիալ աշխատա՞նքը։
-Ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
-Քո երազա՞նքը։
-Խաղալ Արգենտինայի առաջին դիզիվիոնում «Նյուելս Օլդ Բոյզի» հետ ու Արգենտինայի հավաքականում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի ԱԱ-2022-ի եզրափակչին՝ մրցելով Ֆրանսիայի ընտրանու դեմ։