«Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 15 տարի և 143 հանդիպում անցկացնելուց հետո ժամանակն է եկել հրաժեշտ տալու ազգային թիմին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են ինձ այս երկար ճանապարհորդության ընթացքում: Մեծ պատիվ էր խաղալ ձեզ հետ, տղաներ: Շնորհակալություն բոլորին»,- գրել է կիսապաշտպանը։
Բուսկետսն Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականին՝ 20 տարեկանում։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 143 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Իսպանիայի հավաքականը լքեց մրցաշարը՝ 1/8 եզրափակիչում Մարոկկոյից պարտվելուց հետո։
Բուսկետսն ազգային հավաքականի հետ դարձել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն։