ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։
«Սա լավագույն աշխարհի առաջնությունն է պատմության մեջ։ Կատարի մրցաշարին մասնակցել է 3,27 մլն հանդիսական։ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը 3,03 մլն հանդիսական է այցելել»,- ասել է Ինֆանտինոն ասուլիսի ժամանակ։
ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։