Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած 0-3 հաշվով պարտության մասին։
«Ինչ-որ առումով սա հաճելի փորձ էր, չնայած նախորդ մրցաշրջանում ակումբում խաղացել եմ Մեսսիի դեմ։ Ակումբում ամեն ինչ այլ է, քան հավաքականում։
Ծայրահեղ դեպքում, երեխաներիս կարող եմ պատմել, որ 90 րոպե պաշտպանվել եմ Մեսսիից։ Հուսով եմ՝ հաջորդ անգամ կհաղթենք նրանց»,- Գվարդիոլի խոսքերն է փոխանցում Sportske-ն։