Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին։
«Կարծում եմ՝ Մեսսին մինչև 50 տարեկան կարող է խաղալ։ Նա գերազանց մարզավիճակում է և շատ լավ տեսք ունի։ Նա այնպես է անում, որ դժվար բաները հեշտ են թվում, իսկ դրանք ամենադժվարն են։ Այն, թե որքան լավն է նրա հարվածը, ոչինչ է։ Նա դնում է գնդակը, նայում քեզ, իսկ հետո հարվածում ուղիղ վերին անկյուն։ Եթե նա վրիպում է, գնդակն անպայման դիպչում է հորիզոնական կամ ուղղահայաց դարպասաձողերին։ Նա բարձրահասակ չէ, բայց ուժեղ է»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Metro-ն։
Արգենտինա-Ֆրանսիա ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 19:00-ին։