ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա – Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայում 266 մարդ է բերման ենթարկվել։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը երկրում ձերբակալվել է 266 մարդ, որից 167-ը՝ Փարիզում և նրա արվարձաններում։
Նրանք հիմնականում բերման են ենթարկել բռնի գործողություններ կատարած անձանց, որոնք իրենց հետ ունեցել են պայթուցիկ սարքեր ու զենքեր։ Կալանավորման 24 դեպք կապված է անկարգություններին անչափահասների մասնակցության հետ.
Անկարգությունների ժամանակ տուժել է նաեւ հինգ ոստիկան։
ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։