Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներն ընկերական հանդիպում են անցկացրել Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպման մեջ ներգրավված աշխատակիցների հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Խաղը կայացել է Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում: Դրան մասնակցել են այնպիսի աստղային խաղացողներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Յուրի Ջորկաեֆը, Ջոն Թերին և Ալեսանդրո Դել Պիերոն։
«ՖԻՖԱ-ի կողմից հիանալի գաղափար է հարգանքի տուրք մատուցել որոշ աշխատողների, ովքեր այդքան ջանք են գործադրել ֆանտաստիկ մարզադաշտեր ստեղծելու համար»,- ասել է Ջոն Թերին խաղից հետո: «Նրանց համար պարզապես հիանալի է գալ և խաղալ մեզ հետ, բայց մեզ համար նաև հուզիչ է նրանց հետ խաղադաշտում լինելը»:
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։