ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան 2։0 հաշվով հաղթեց Մարոկկոյի հավաքականին։
Հանդիպումից առաջ՝ նախավարժանքի ժամանակ, ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապպեի հարվածներից մեկից հետո գնդակը դիպել է երկրպագուի դեպքին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը։
Մբապպեն անմիջապես մոտեցել է տրիբունային։ Մյուս երկրպագուներն օգնություն են ցուցաբերել, իսկ Մբապպեն ներողություն է խնդրել։
Ֆրանսիայի հավաքականի աշխատակիցն էլ տուժած երկրպագուին մարզումային շապիկ է նվիրել։