Մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը խոսել է ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայից կրած պարտության մասին (0:2):
«Նրանց հարձակվող Օլիվյե Ժիրուն ինձ հետևում էր խաղադաշտում: Ես ուղղակի ասացի. «Բավական է», իսկ Ժիրուն պատասխանեց, որ իրեն հրահանգել են հետևել ինձ ամբողջ խաղի ընթացքում»,- Ամրաբատի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։