Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի Մարոկկոյի դեմ խաղի (2-0) լավագույն խաղացողը։
Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
31-ամյա հարձակվողն անցկացրել է ամբողջական հանդիպում, Գրիզմանի փոխանցումների 81%-ը ճշգրիտ են եղել։
Եզրափակիչում Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:























































