Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է 2023 թվականի տարբեր անվանակարգերում հաղթողների անունները։
Տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ, «Ռոլան Գարոսի» ու ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Իգա Շվյոնտեկը։
Ավստրալիայի բաց առաջնության, Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության չեմպիոններ, Չեխիայի հավաքականի ներկայացուցիչներ Բարբորա Կրեյչիկովան և Կատերժինա Սինյակովան հաղթել են տարվա թիմ անվանակարգում։
Տարվա լավագույն նորեկը չինացի Չինվեն Չժենն է, ով այս պահին 27-րդ ռակետն է վարկանիշում։
Տարվա մարզիչ է ճանաչվել աշխարհի երրորդ ռակետ ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ աշխատող Դեյվիդ Ուիթը։
























































