Անգլիացի բիզնեսմենը պատվիրել էր18000 շապիկ՝ ի պատիվ 2022 թվականի աշխարհի առաջնությունում իր ազգային հավաքականի հաղթանակի։
Գործարար և ֆուտբոլի երկրպագու Կարլ Բաքսթերը վստահ էր, որ Անգլիան կհաղթի մրցաշարը և քառորդ եզրափակիչից առաջ պատվիրել էր 18000 շապիկ՝ «Անգլիա, 2022 թվականի չեմպիոն, այն վերջապես տանն է» և «Այն օրը, երբ այն տուն եկավ» գրությամբ։
Բաքսթերը մտադիր էր դրանք վաճառել ապագայում։ Սակայն 1/4 եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի թիմը պարտվեց Ֆրանսիային (1:2):
«Մենք բազմաթիվ շապիկներ ունեինք, որոնք գնել էինք մի քանի տարի առաջ։ Ես որոշեցի ռիսկի դիմել՝ հուսալով, որ Անգլիայի հավաքականը կդառնա չեմպիոն։ Որպես Անգլիայի երկրպագու՝ ես բացարձակապես հիացած եմ, որ մենք այսքան հեռու ենք հասել»,- ասել է Բաքսթերը:
Ինտերնետ խանութի գնորդներին ուղղված ուղերձում գործարարը գրել է. «Մենք իջեցրել ենք այս եզակի ապրանքների գինը [30 ֆունտից մինչև 10 ֆունտ], քանի որ մենք, իհարկե, ավելին չենք ստանա:
Այնպես որ, հագեք դրանք հպարտությամբ, ավելացրեք դրանք ձեր հավաքածուի մեջ, օգտագործեք պատուհանները մաքրելու համար…»:
Բաքսթերն ավելացրել է, որ մարզաշապիկներն այնքան էլ թանկ չեն եղել, և նա արդեն հասցրել է վաճառել մի քանիսը, բայց դեռ պետք է ազատվի մնացածից: