Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը աջակցել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Հարի Քեյնին` Ֆրանսիայի հավաքականի հետ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի խաղում (1:2) չիրացրած11 մետրանոցից հետո։
Քեյնը 1։2 հաշվի ժամանակ հնարավորություն ուներ վերականգնելու հավասարությունը լուսատախտակին, սակայն 11 մետրանոցի ժամանակ շեղ հարվածեց։
«Մենք հպարտանում ենք քեզանով, եղբա՜յր։ Դուք բոլորդ հիանալի աշխատանք եք կատարել: Շնորհակալություն մեր երկիրը այդքան լավ ներկայացնելու համար»,- գրել է Հեմիլթոնը։
«Եկեք ողջունենք մեր տղաներին և ցույց տանք մեր սերն ու աջակցությունը: Նրանք ստիպեցին մեզ հպարտանալ իրենցով: Այո, մենք ցանկանում էինք հաղթել, բայց վեր կկենանք ու նորից կպայքարենք»,- ավելացրել է Լյուիսը։