Խորվաթական առաջատար Sportske Novosti հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար, որը կկայանա ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի շրջանակում։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 13-ին։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին:
«Ինչպես մեզ ասել են՝ արգենտինացի խաղացողներից մեկը խոստովանել է իր եվրոպացի ակումբակիցներին, որ նրանց հանձնարարվել է սադրել խորվաթներին: Նրանք հրահանգներ են ստացել, թե ինչպես ռիթմից դուրս թողել խորվաթներին։ Այս ֆուտբոլիստը հանդես է գալիս Արգենտինայի մեկնարկային կազմում, նա վստահ է, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները կկոտրվեն ընդամենը 60 րոպեից։
Արգենտինացիները կարծում են, որ մեր տղաներից ոմանց նյարդերը թույլ են, որ չեն կարողանա զսպել իրենց հրումները, հարվածները, հարազատների հասցեին վիրավորական արտահայտությունները և նման բաները։ Երեք արգենտինացի խաղացող հատուկ հրահանգներ է ստացել, թե ինչպես զայրացնել երեք խորվաթ խաղացողի, որոնց նրանք համարում են թիմի ամենաթույլ օղակը հոգեբանական տեսանկյունից»,- գրում է Sportske Novosti-ին։