Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն ասել է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Հետաքրքրություն կար Գվարդիոլայի նկատմամբ, դա քննարկվել է Խոսեի մարզչական շտաբի հետ, բայց նա նախընտրեց երկարաձգել իր պայմանագիրը «Ման Սիթիի» հետ։ Գուցե, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար դժվար լիներ համաձայնության գալ, քանի որ նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն հրաժարական տվեց հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։