«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ 31-ամյա բրազիլացին առաջարկ է ստացել «Ալ-Նասր» ակումբից, հայտնում է Daily Mirror-ը:
Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 13 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դեկտեմբերի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է «Ալ-Նասրի» հետ համաձայնության մասին լուրերը։ Հետո տեղեկություն հայտնվեց, որ մինչեւ ԱԱ-2022-ի ավարտը պորտուգալացին պայմանագիր չի կնքի որեւէ ակումբի հետ։