«Բենֆիկայի» հարձակվող Գոնկալո Ռամուշը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, մանկունիանցիների սկաուտները հետևել են հարձակվողին 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:
21-ամյա պորտուգալացու պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ ակումբը նոր հարձակվող է փնտրում։