Անգլիական «Տոտենհեմն» աջակցել է իր թիմի հարձակվող Հարի Քեյնին Անգլիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո (1-2)։ Ֆրանսիացիների հետ խաղում Քեյնը խաղավարտին վրիպել է 11-մետրանոցից․
«Գլուխդ բա՛րձր պահիր, Հարի։ Մենք հպարտանում ենք քեզնով»,- ասվում է լոնդոնյան ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջում։
Քեյնն այդ խաղում ևս մեկ 11-մետրանոց էր իրացրել, սակայն խաղավարտին՝ 1-2 հաշվի պայմաններում, նշանակված մեկ այլ 11-մետրանոցը շատ բարձր իրացրեց, ինչի արդյունքում անգլիացիները պարտվեցին և դուրս մնացին պայքարից։
ԱԱ-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։