Կոլումբացի երգչուհի Շակիրան շնորհավորել է Մարոկկոյի հավաքականին ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցութամբ․
«Այս անգամ՝ Աֆրիկայի համար»,- գրել է երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում։
This time for Africa!-ն Շակիրայի՝ Waka Waka երգից մի տող է։ Այն Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվականին կայացած աշխարհի առաջնութան հիմնն էր։
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում Մարոկկոն նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է Պորտուգալիային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիայի հետ։ Նրանց հանդիպումը կկայանա Ալ-Հավրայում դեկտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։