«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո (0:1) քննադատել է հանդիպումը սպասարկող արգենտինացի մրցավարներին։
«Ես կասեմ այն, ինչ պետք է ասեմ. գրողի ծոցը թող գնան նրանք… Պետք է ասեմ, որ շատ տարօրինակ է, որ մեր հանդիպումը սպասարկում է մրցավար մի երկրից, որը դեռևս հանդես է գալիս մրցաշարում՝ Արգենտինայից, մինչդեռ Աշխարհի առաջնությունում պորտուգալացի մրցավարներ չկան:
Այսօրվա մրցավարները չեն աշխատել Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, սովոր չեն նման խաղերին, նման տեմպին։ Նրանք հստակ դատում էին մեկ ուղղությամբ։
Առաջին խաղակեսում ես ակնհայտ 11 մետրանոց ունեցա։ Դրանում կասկած չկա, քանի որ ես ինքս երբեք խոտածածկին չեմ ընկնում, երբ դուրս եմ գալիս դարպասապահի դիմաց և կարող եմ հարվածել դարպասին։ Ամեն ինչ շատ պարզ է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Goal-ը։