Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի հավաքականը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում խաղում է Անգլիայի հետ։
Դարպասապահ Ուգո Լյորիսը խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի հավաքականի կազմում և գերազանցեց Լիլիան Թուրամի ռեկորդը ազգային հավաքականում խաղերի քանակով։
Սա 35-ամյա դարպասապահի 143-րդ հանդիպումն է Ֆրանսիայի հավաքականի կազմում, հայտնում է Opta-ն։
Անգլիա-Ֆրանսիա խաղի հաղթողը դուրս կգա ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Մարոկկոյի ազգային հավաքականի հետ, որը քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց Պորտուգալիային (1-0):