Մարոկկոյի հավաքականը պատմություն կերտեց՝ դառնալով Աֆրիկայի առաջին թիմը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ խաղում մարոկկացիները հանդիպեցին պորտուգալացիների հետ և հաղթեցին նրանց 1։0 հաշվով։
Մարոկկոյի հավաքականը 42-րդ րոպեին գոլ խփելուց հետո կարողացավ պաշտպանել ձեռք բերած առավելությունը։ Այդուհանդերձ, Պորտուգալիայի հավաքականը մի քանի պահ ուներ հաշիվը հավասարեցնելու համար: Դրանցից մեկը եղավ ավելացված ժամանակում, երբ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեի գլխով հարվածը շեղ ստացվեց:
Մարոկկոյի հավաքականի պաշտպան Ջավադ Էլ-Յամիկը այդ դրվագից հետո համբուրել է պորտուգալացի վետերանի ճաղատը։