Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան մեկնաբանել է իր ազգային հավաքականի պարտությունը Մարոկկոյի հավաքականից (0:1) Կատարում ընթացող ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ խաղում։
-Այսօր վատ օր էր։ Մարոկկացիներն օգտվեցին երկու-երեք գոլային հնարավորություններից մեկից, մենք ունեինք դրանցից հինգը կամ վեցը, բայց ոչ մեկը չվերածեցինք գոլի: Պետք է խոստովանել՝ ով ավելի արդյունավետ էր, նա էլ հաղթեց։
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել քառորդ եզրափակիչ դուրս եկած թիմին։ Չենք մոռացել, թե ինչի են հասել նրանք չորս տարվա ընթացքում։
— Դուք քննադատություն սպասու՞մ եք:
-Բնականաբար։ Ոչ ոք չի սիրում պարտվել։ Կասեն, որ մարտավարությունը սխալ էր, կլինեն քննադատություններ՝ մի մասն արդար, մյուսը՝ ոչ։
Մարոկկոյի հավաքականը ցույց տվեց, որ հիանալի թիմ է։ Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան ավելի լավն էր ու արագ էր գործում՝ հնարավորություններ ստեղծելով, բայց չստացվեց: Պետք է շնորհավորել հաղթողին, մեծ ափսոսանքով։ Ավելի հեռուն գնալը մեր ուժերից էր, բայց նույնը վերաբերում է Իսպանիային, Գերմանիային և Բրազիլիային,- մեջբերում է Պորտուգալիայի նախագահին Record-ը։