Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը:
1/4 եզրափակիչում Ռեգրագիի թիմը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային։ Մարոկկոն դարձավ աֆրիկյան առաջին հավաքականը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
«Մենք խաղում էինք Պորտուգալիայի՝ մեծ թիմի դեմ: Ես խաղից առաջ ասացի խաղացողներին, որ մենք պետք է մտնենք Աֆրիկայի պատմության մեջ, ինչն էլ արեցինք։ Մենք առաջադիմում ենք, զարգացնում մեր հմտությունները։ Մտածում էինք, թե երբ կարող ենք հասնել Աշխարհի առաջնության այս փուլին, իսկ հիմա հասել ենք դրան։ Եվ սա դեռ վերջը չէ։
Պորտուգալացիները մեզ ավելի շատ խնդիրներ առաջադրեց, քան Իսպանիան։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը մեզ քննադատել, մենք խաղում ենք այնպես, ինչպես կարող ենք, պայքարում ենք մինչև վերջ»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։