Դեկտեմբերի 10-ին Ալ-Թումամա քաղաքում անցկացվում է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի հանդիպումը Մարոկկոյի և Պորտուգալիայի հավաքականների միջև։
Այս պահին ընթանում է երկրորդ խաղակեսը, Մարոկկոն հաղթում է 1:0 հաշվով:
Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին, բայց 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ:
Կրիշտիանուի համար այս հանդիպումը 196-րդն է ազգային հավաքականի կազմում, ինչը նրան թույլ տվեց կրկնել համաշխարհային ռեկորդը հավաքակնների մակարդակով, որը մինչ այսօր պատկանում էր քուվեյթցի Բադեր Ալ-Մուտավային: Ոչ մի ֆուտբոլիստ իր հավաքականի կազմում ավելի շատ հանդիպում չի անցկացրել։