Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (FECAFOOT) մամուլի ծառայությունը սոցցանցերում հաղորդել է, որ ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ֆրանսիացի լրագրող Ռոմեն Մոլինայի շանտաժի զոհն է դարձել։
«Նոյեմբերի 23-ին պարոն Սամուել Էտո’Օ-ի հետ Whatsapp-ի միջոցով գրավոր կապ է հաստատել մի լրագրող, որը ներկայացել է որպես Ռոմեն Մոլինա: Իր նամալում նա ընդգծել է, որ ունի փաստաթղթեր և կրիչ, որը պարունակում է աուդիո տվյալներ և հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք կարող են վնասել ֆեդերացիայի, ինչպես նաև նրա նախագահի հեղինակությանը։ Շարունակելով իր հաղորդագրությունը՝ այս անձը հավելել է, որ պատրաստ է հրաժարվել այդ նյութերի հրապարակումից 25 հազար եվրոյի դիմաց, որը պետք է փոխանցվի բանկային հաշվին։ Նա նաև պատրաստ է եղել նշել իր հովանավորների անունները, որոնք, ըստ նրա, նախապես վճարել են իրեն 7000 եվրո և պարտավորվել են վճարել մնացած 13,000 եվրոն հրապարակումից հետո:
Իհարկե, FECAFOOT-ի նախագահը չի պատասխանել այս հաղորդագրություններին, քանի որ սկզբունքորեն մենք չենք բանակցում շանտաժիստների հետ։ Ամեն դեպքում, FECAFOOT-ը նախատեսում է բողոք ներկայացնել Ֆրանսիայի իրավապահ մարմիններին՝ կապված միջոցների շորթման այս փորձի հետ։ Ընթացակարգի ընթացքում մենք Ֆրանսիայի արդարադատության մարմինների ներկայացուցիչներին հասանելիություն կտրամադրենք բոլոր նյութերին»,- ասվում է FECAFOOT-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: