Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Արգենտինայի հետ խաղում գլխավոր մրցավար Մատեո Լաոսի աշխատանքի մասին։
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում հոլանդացիները 11 մետրանոցներով պարտվեցին Արգենտինգային։
«Հենց հիմնական ժամանակն ավարտվեց, արգենտինացիները հետևեցին մրցավարին։ Այդ պահից նա սուլում էր միայն Արգենտինայի օգտին։ Մեսսին կարող էր ազդել նրա վրա։ Դա մրցավարի մեղքով չէ, բայց դա ազդեց հանդիպման ելքի վրա։
Ես վստահ էի, որ կհաղթենք, եթե հավասարեցնենք հաշիվը։ Ես վստահ էի, որ մենք աշխարհի չեմպիոն կդառնանք»,- դե Յոնգի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: