«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ պատրաստ է ապագայում խոսել «կարմիր սատանաների» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Կցանկանա՞մ ապագայում խոսել Ռոնալդուի հետ: Այո՛։ Բայց ես չեմ պատրաստվում նրան ինչ-որ բան խնդրել կամ ինչ-որ բան նվիրել: Ես միշտ ամեն ինչ արել եմ ազնիվ, բաց ու թափանցիկ, նրա հետ խոսել ենք իմ տեսլականի մասին, այնպես որ հետագայում նրա հետ խոսելու խնդիր չունեմ։
Կարո՞ղ եմ ներել Ռոնալդուին։ Չեմ ուզում պատասխանել այս հարցին։ Ես բաց եմ նրա հետ խոսելու համար։ Արդյոք նա անհարգալի՞ց էր իմ հանդեպ: Այո, հնարավոր է։ Բայց ես դրան ոչ մի նշանակություն չեմ տալիս։ Մենք առաջ ենք գնում։ Ես չեմ ուզում էներգիա վատնել՝ քննարկելով այս հարցը: Մենք առաջ ենք գնում։ Ռոնալդուն այս գործընթացի մի մասն էր, բայց նա ընտրեց այլ ճանապարհ:
Ռոնալդուն «թքե՞լ է երեսիս», երբ ես փորձել եմ օգնել նրան մարզավիճակ հավաքել, այո, բայց դա իր որոշումն էր։ Ես չեմ ուզում դա քննարկել։ Ես կնախընտրեի, որ այլ կերպ լիներ, քանի որ ցանկանում էի աշխատել նրա հետ։ Բայց նա ընտրեց այլ ճանապարհ», — Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը: