Բրազիլիայի հավաքականն ավարտեց ելույթները Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում։
1/4 եզրափակիչ փուլում 11 մետրանոց հարվածաշարում Տիտեի թիմը պարտվեց Խորվաթիայի հավաքականին։
1992 թվականին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի ներդրումից ի վեր, Աշխարհի առաջնությունը երբեք չի հաղթել այն թիմը, որը մրցաշարից առաջ զբաղեցնում էր վարկանիշային աղյուսակի առաջին տեղը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցրած Բրազիլիայի հավաքականը շարունակեց այդ ավանդույթը։