Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Մարոկկոյից կրած պարտությունը։
«Մենք սպասում էինք, որ մեր մրցակիցը դարձյալ ամբողջ թիմով կպաշտպանվի։ Այդպիսի ֆուտբոլը նյարդայնացնում է, խաղալը դժվարանում է։
Կցանկանայի, որ մենք անցնեինք հաջորդ փուկ։ Կցանկայի, որ երկնային ուժերն օգնեին մեզ 11-մետրանոցների ժամանակ, քանի որ մենք արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն։ Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։
Ֆուտբոլը չի հասկանում՝ ինչ է արդարությունը։ Ֆուտբոլը հասկանում է միայն մեկ բան՝ գնդակի հայտնվելը ցանցում։ Չնայած նրան, թե ինչ են ասում որոշ մարդիկ, 11-մետրանոցը վիճակախաղ է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին մեզ։ Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, բայց չկարողացանք հաղթել»,- ասել է Ռոդրին RTVE-ի եթերում։