Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռետրագին մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած ֆանտաստիկ հաղթանակը։
«Մենք մեծ խաղ անցկացրինք։ Ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։ Մենք գիտեինք, որ կհոգնենք, բայց պայքարեցինք մինչ վերջ և մտանք պատմության մեջ։ Ես այս հաղթանակը նվիրում եմ մարոկկացի ազգին։
Մենք պետք է շարունակենք հավատալ ինքներս մեզ։ Արդյոք մենք կկարողանա՞նք չեմպիոն դառնալ․ մեզ էներգիա է պետք, այդ դեպքում մենք կարող ենք հաղթել։ Մենք կվերականգնվենք, կհանգստանանք, իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի հետագայում»,- Ռետրագիի խոսքերն է փոխանցում A Bola-ն։
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը կխաղա Պորտուգալիայի հետ, որը 1/8 եզրափակչում հաղթահարեց Շվեյցարիայի արգելքը։