ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը մրցել է Շվեյցարիայի հետ և 6-1 հաշվով հաղթանակ տարել՝ դուրս գալով հաջորդ փուլ։
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն, չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում։ 2008 թվականից ի վեր խոշոր մրցաշարերում սա առաջին նման դեպքն էր։
Վերջին խաղը, որը Ռոնալդուն սկսել է պահեստայինների նստարանից, դարձյալ Շվեյցարիայի դեմ էր՝ Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
Մինչ օրս ԱԱ-ի և ԵԱ-ի 31 խաղում անընդմեջ Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։