«Ռեալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար։
«Ներողություն եմ խնդրում ափերից դուրս գալու համար ․․․ հարիր չէր նման արձագանքն իմ կողմից։ Ներողություն եմ խնդրում այդ տհաճ միջադեպի համար։ Ես շարունակում եմ դիմակայել որոշ ալժիրցիների երկրպագուների սադրանքներին և ամենօրյա հետապնդումներին։ Կամերուն-Ալժիր պաղից հետո ես դարձա վիրավորանքների ու իմ մասնակցությամբ խարդախության մեղադրանքների թիրախ։ Նույն պատճառով ալժիրցիները հետապնդել են կամերունցի երկրպագուներին: Ես Ալժիրի իշխանություններին և երկրի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ եմ անում քայլեր ձեռնարկել այս անառողջ մթնոլորտին վերջ տալու համար»,- գրել է Սամուել Էտո՛Օ-ն սոց․ցանցերում։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Էտո՛Օ-ն նման անձը քաշքշուկի մեջ է մտնում երկրպագուների հետ։ Սկզբում նա լուսանկարվում է երկրպագուների հետ, հետո նրան մի երկրպագու է մոտենում և զայրացնում նրան՝ անընդհատ տեսանկարագանելով։ Նրանք մի քանի բառ են փոխանակում, ինչից հեո կամերունցին հարձակվում է տեսախցիկով տղամարդու վրա և հրում նրան։ Այնուհետև, տղամարդը ցանկանում է գետնից ինչ-որ բան վերցնել, իսկ Էտո՛Օ-ն մոտենում և ոտքով հարվածում է նրա գլխին։