Ալժիրցի վիդեոբլոգեր Սաիդ Մամունին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Կամերունի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Սամուել Էտո’Օի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի Բրազիլիա — Հարավային Կորեա (4:1) խաղից հետո Էտո’Օ-ն հարվածել է մի տղամարդու, որի ձեռքին տեսախցիկ է եղել։
Մամոնիի խոսքով՝ մինչ այդ ինքը ՖԻՖԱ-ի դեսպանին հարցրել է՝ արդյոք կաշառք է տվե՞լ է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալժիր — Կամերուն հանդիպման մրցավարին։
«Ես կռվեցի Սամուել Էտո’Օ-ի հետ: Նրա հետ եղած անձը կոտրել է տեսախցիկս։ Ես նկարահանվում էի և նրան մի բան հարցրեցի մրցավար Բակարի Գասամի մասին։ Հարցրեցի՝ կաշառք տվե՞լ է։ Էտո’Օ-ն բարկացավ ու հարվածեց ինձ։ Նա ոչնչացրեց տեսախցիկը, որով ես նրան նկարահանեցի։ Ես դեռ ոստիկանությունում եմ, իրավունքներ ունեմ։ Կիսվեք այս տեսանյութով բոլորի հետ, ում ճանաչում եք: Ես գիտեմ, որ Կատարը օրենքի գերակայություն է, և նրանք կաջակցեն ինձ։ Մենք Ալժիրից ենք, և նա դա արեց մեզ հետ: Նա հարվածեց իմ կրծքին և կզակին։ Այտս շատ է ցավում»,- ասել է Մամունին։
























































