Նիդերլանդների հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի՝ Պրեմիեր լիգա հնարավոր տեղափոխության մասին։
«Հուսով եմ, որ նրա տրանսֆերային արժեքը չի բարձրանա, այլապես դժվար կլինի ինչ-որ տեղ տեղափոխվել», — Պիմենտայի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
ԱԱ 2022-ում 26-ամյա հոլանդացին անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































