Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը ձմեռային կամ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է թիմի հիմնական դարպասապահի դիրքում: Այս մասին հայտնում է Bild-ը:
Զոմերը 2014 թվականի ամռանն է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Բազելից»: Գերմանական թիմի կազմոևմ դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում 19 գոլ է բաց թողել և 4 անգամ անառիկ պահել դարպասը: Զոմերն այժմ գտնվում է Շվեյցարիայի հավաքականի ճամբարում և նախապատրաստվում է Պորտուգալիայի հետ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի խաղին: Խմբային փուլի վերջին տուրի՝ Սերբիայի դեմ խաղը Զոմերը բաց թողեց գրիպի պատճառով:
ՄՅՈՒ-ի հիմնական դարպասապահը Դավիդ դե Խեան է: Իսպանացի դարպասապահի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում: