Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը խաղադաշտ է դուրս եկել ԱԱ-2022-ի 3-րդ տուրի Կամերունի դեմ խաղում։ Ֆուտբոլիստը 39 տարեկան, 6 ամսական և 27 օրական է։ Այսպիսով, Ալվեշը դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց բրազիլացի խաղացողը։
Դանի Ալվեշն առաջին անգամ Բրազիլիայի հավաքականի կազմում խաղացել է 2006-ի հոկտեմբերի 10-ին։ Այդ ժամանակվանից ի վեր նա մասնակցել է 124 խաղի, խփել 8 գոլ և դարձել 21 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի կազմում Ալվեշը երկուական անգամ հաղթել է Ամերիկայի գավաթը և Կոնֆեդերացիաների գավաթը։
Բրազիլիայի հավաքականն արդեն ապահովել է իր տեղը ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում։