Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում իր՝ երբևէ մարզած ամենատաղանդավոր խաղացողը։
«Կարծում եմ՝ Պոլ Սքոուլզը ամենատաղանդավոր խաղացողն էր, ում ես երբևէ մարզել եմ։ նա ամեն ինչ ուներ: Իմ ժամանակի շատ ականավոր խաղացողներ կան՝ Ռունին, Բեքհեմը, Ռիոն, Թերին, Օուենը, երբ նա իր կարիերայի գագաթնակետին էր: Բայց Սքոուլզը փլեյմեյքեր էր։ Նա լավագույնը չէր աշխարհում, բայց կարող էր հասնել դրան: Նա փայլուն ֆուտբոլիստ էր»,- Էրիկսոնի խոսքն է մեջբերել Mirror-ը։
Սքոուլզը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 718 պաշտոնական հանդիպում և նվաճել 25 տիտղոս։