Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ևս երկու ուղեգիր խաղարկվեց խմբային փուլի երրորդ տուրում, այս անգամ F խմբում։ Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Այսպիսով, Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում արդեն որոշվել են փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 12-ը։ Դրանք են Նիդերլանդների, Սենեգալի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի մնացած չորս ուղեգրերը կխաղարկվեն հինգշաբթի և ուրբաթ։
Հավելենք, որ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին։ Ֆրանսիան ԱԱ-ի գործող չեմպիոնն է։