Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Ճապոնիայի դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: Հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 1-ին:
«4 թիմերից յուրաքանչյուրն էլ դեռ կարող է դուրս գալ մեր խմբից: Կոստա-Ռիկան ևս կարող է հաղթել Գերմանիային: Մենք մտադիր չենք զիջել առաջին տեղը, որպեսզի խուսափենք Բրազիլիայի դեմ խաղից: Կարևոր չէ՝ մենք Բրազիլիայի հետ կխաղանք քառորդ եզրափակչում, թե ոչ: Մենք ցանկանում ենք հաղթել Ճապոնիային և խմբում առաջին տեղը զբաղեցնել»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ն:
E խմբի բոլոր թիմերը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Կոստա-Ռիկայի հավաքականը (3) կմրցի Գերմանիայի հետ (1), իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիան (4) կխաղա Ճապոնիայի հետ (3):
























































