Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը մեկնաբանել է իր թիմի՝ փլեյ-օֆֆ դուրս գալը։
«Այնքան եմ հպարտանում տղաների գործադրած ջանքերով։ Հաշվի առնելով մրցաշարին մասնակցելու համար նախապատրաստության կարճ ժամանակը՝ նրանց ջանքերն անհավանական էին։ Այս արդյունքին մեզ հասցրեց մեր ուժերի հանդեպ հավատը, ինչպես նաև ծանր աշխատանքը։ Իմ ֆուտբոլիստները գերազանց հոգեբանություն ունեն, մենք 4,5 տարի աշխատել էինք հավատի, էներգիայի ու կենտրոնացման վրա։ Ես նրանց աչքերում տեսա, որ նրանք պատրաստ են այսօրվա խաղին»,- Առնոլդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հիշեցնենք՝ 3-րդ տուրում Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց Դանիային և 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ։
























































