ՖԻՖԱ-ն դիտարկում է ԱԱ-2026-ի խմբային փուլի խաղերում 11-մետրանոց հարվածաշարեր մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Ենթադրվում է, որ խաղի հիմնական ժամանակում գրանցված ոչ-ոիի դեպքում՝ 11-մետրանոց հարվածաշարով հաղթողը կարող է բոնուսային միավորներ ստանալ։
ԱԱ-2026-ի ժամանակ, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում, առաջին անգամ կմասնակցի ոչ թե 32, այլ 48 թիմ։
























































